ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի գոյություն չունեցող հրամանը Մայիսի 9-ի մասին![]() 1 հունիսի 2018 - 22:21 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Արտաքին գործերի նախարարության տեղեկատվական դեպարտամենտի տնօրեն Արյտոմ Կոժինը հունիսի 1-ին մեկնաբանություն է արել Նիկոլ Փաշինյանի գոյություն չունեցող, Հաղթանակի օրը մայիսի 9-ից մայիսի 8-ը իբր տեղափոխելու վերաբերյալ հրամանը։ Կեղծ տեղեկատվությունը Հաղթանակի օրը տեղափոխելու վերաբերյալ տարածվել էր համացանցում հենց մայիսի 8-ին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու օրը։ Հրամանում, իբր, ասվում էր Հաղթանակի օրը «Սգո ու միասնության օր» վերանվանելու ու «քայլ՝ դեպի եվրոպական ընտանիքի հետ միասնության» կատարելու մասին։ Իսլանդացի լրագրողը հունիսի 1-ի բրիֆինգին խնդրել է Կոժինին մեկնաբանել լուրը՝ հատուկ կամ տեղեկատվության պակասից չնշելով, սակայն, որ որ այն չի համապատասխանում իրականությունը։ Կոժինն ի պատասխան հայտարարել է, որ Հաղթանակի օրը եղել և շարունակում է սրբազան տոն մնալ նախկին ԽՍՀՄ բոլոր ազգերի համար ու կարևոր է հենց ազգի վերաբերմունքը։ «Ինչ վերաբերվում է տոների անվանմանը, տարբեր պետություններում կան ոչ մեծ տարբերություններ, սակայն դա չի փոխում տոնի էությունն ու ազգի վերաբերմունքն այդ սրբազան օրվա նկատմամբ: ՈՐքանով ես եմ հասկանում, հայ ազգը, որը նույնպես մեծ գին է վճարել հաղթանակի համար, ինչպես մեզ հետ նշել է այդ տոնը, այնպես էլ կշարունակի նշել», - ասել է նա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |