ՀՀ նախագահ. ՌԴ-ում հսկայական հայ համայնք կա, բայց որակյալ ներկայացվածություն չկա![]() 2 հունիսի 2018 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը Հայաստանի ամենամերձավոր բարեկամն է: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Ռոսիա 24»-ին («Մնենիե» հաղորդաշարին) տված հարցազրույցում՝ հավելելով, որ դա կասի հայերի մեծ մասը մոլորակի տարբեր մասերում: Նա նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները հարկավոր է խորացնել, կան որոշ թերություններ: Մասնավորապես Արմեն Սարգսյանին չի գոհացնում այն, թե ինչպես է հայ համայնքը ներկայացված Ռուսաստանում: «Ինձ չի գոհացնում հայ համայնքի մշակութային և կրթական ներկայությունը: Համայնքը շատ մեծ է, հսկայական, սակայն որակյալ ներկայացվածություն չկա»,-ասել է ՀՀ նախագահը: Արմեն Սարգսյանը հավելել է, որ կցանկանար նաև, որ Ռուսաստանի ներկայացվածությունը Հայաստանում ավելի խորը լիներ: Սարգսյանն ասել է նաև, որ Հայաստանը կարող է ՌԴ և ԵՏՄ իրական գործընկերը դառնալ որոշ ոլորտներում, օրինակ, ՏՏ ոլորտում: «Մեզ մոտ շատ բուռն են զարգանում ՏՏ տեխնոլոգիաները: Հայաստանը մեծ ներուժ ունի և իրոք կարող է նոր տեխնոլոգիաների բազային երկիր դառնալ տարածաշրջանի համար»,-ասել է նա: Խոսելով այն մասին, թե ում հետ Ռուսատանում նա կցանկանար կապեր հաստատել, Սարգսյանն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի: Նախագահը նշել է, որ լավ է ճանաչում Ռուսաստանը՝ Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ՝ հավելելով, որ թեև երկար տարիներ ՀՀ դեսպանն է եղել արևմտյան երկրներում, իրեն նաև շատ հարմարավետ է զգում Մոսկվայում, Աստանայում և այլուր: Սարգսյանը նշել է նաև, որ Ռուսաստանի շատ շրջաններում է եղել, բայց կցանկանար լինել նաև Ալթայում, ինչպես նաև ճամփորդել որդիների հետ սիբիրյան գետերով: ՀՀ նախագահը պատմել է նաև այն մասին, որ տարիներ առաջ աստղաֆիզիկոս է եղել և երազել է տիեզերագնաց դառնալ: Նա ասել է, որ կար այդպիսի երազանք՝ տեսնել աստղերը հակառակ կողմից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |