Օսիպյան. Ոստիկանների թիվը կկրճատվի, աշխատավարձը կբարձրանա

Օսիպյան. Ոստիկանների թիվը կկրճատվի, աշխատավարձը կբարձրանա

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ ոստիկանների թվի կրճատում է լինելու: «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:

«Թվի (ոստիկանների-խմբ.) կրճատում անշուշտ լինելու է»,-ասել է նա՝ հավելելով, որ հատուկ հանձնաժողովը կորոշի՝ ինչ քանակությամբ կլինեն կրճատումները:

Նա նաև նշել է, որ առաջիկայում նախաձեռնությամբ են հանդես գալու, որ ոստիկանների թիվը գաղտնի չպահվի, իսկ զինտեխնիկան՝ կրճատվի:

Միևնույն ժամանակ ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու նպատակով գործադիրում ՀՀ վարչապետ Նիլոլ Փաշինյանի հետ քննարկում է եղել: Ըստ ոստիկանապետի, հնարավոր է՝ հունվարից բարձրացում լինի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---