Ֆրանսիան 30.000 եվրո կտրամադրի ՀՀ-ին՝ ընտանեկան բռնության կանխման համար

Ֆրանսիան 30.000 եվրո կտրամադրի ՀՀ-ին՝ ընտանեկան բռնության կանխման համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի կառավարությունը 30.000 եվրոյի կամավոր նվիրատվություն է կատարել, որն ուղղվելու է Հայաստանում կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխմանն ու դրանց դեմ պայքարին։

Գումարը տրամադրվելու է Հայաստանի 2015-2018թթ․ Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի և Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության 2018-2023թթ․ ռազմավարության շրջանակներում, հայտնում է Panorama.am-ը ԵԽ կայքի վրա հղումով։

Համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 4-ին՝ Եվրոպայի խորհրդում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժան-Բապտիստ Մատեի և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատանի Դրագոնիի միջև։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---