ԶԼՄ. Նորք-Մարաշում զինված խմբի գործով ձերբակալված Գառնիկ Մարգարյանին ազատելու միջնորդություն է արվել

ԶԼՄ. Նորք-Մարաշում զինված խմբի գործով ձերբակալված Գառնիկ Մարգարյանին ազատելու միջնորդություն է արվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը միջնորդագիր է ներկայացրել Նորք-Մարաշ զինված խմբի գործով ձերբակալված «Հայրենիք և պատիվ» կուսակցության ղեկավար, ՃՈ նախկին պետ Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու համար: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:

Միջնորդագիրը Սարգսյանը ներկայացրել է ՀՀԿ խմբակցությունից հեռացած, գեներալ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հետ:

«75 տարեկան, հիվանդ մարդ է, տարել նստացրել են»,- ասել է Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթին ` նշելով, որ գնդապետ Մարգարյանը մասնակցել է պետականաշինության գործին:

Խոսելով այն մասին, թե ինչու ՀՀԿ իշխանության ժամանակ ինքը նման նախաձեռնությամբ հանդես չէր գալիս՝ Ալիկ Սարգսյանն ասել է. «Հիմա` այս փուլում, ես ավելի ազատ եմ»: Նա նաև մեկնաբանել է, որ «ազատ» ասելով` միանգամայն այլ բան նկատի ունի.«Մինչ այդ քննություն էր գնում, ասում էի` չխանգարեմ իմ պատգամավորական միջնորդությամբ»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---