ՃՈ տեսուչները տեսա-լուսանկարահանող սարքեր չեն օգտագործի խախտում գրանցելիս![]() 13 հունիսի 2018 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանության ծառայողները շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ չեն օգտագործի ճանապարհային երթևեկության խախտումներն արձանագրելիս: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 15-ի նիստի օրակարգում: Նշվում է, որ ճանապարհային ոստիկանության ծառայողները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս չեն ապահովում «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողի կողմից բանավոր նախազգուշացնելու սահմանված պահանջը: «Փաստորեն, խախտման փաստի արձանագրումը տեղի է ունենում առանց սուբյեկտի համաձայնության, ինչը չի բխում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներից», - նշվում է նախագծում: 2017-ին, ԱԺ էր ներկայացվել «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում էր հանցագործությունները բացահայտելիս, հասարակական կարգը և երթևեկության անվտանգությունը պահպանելիս ոստիկանության ծառայողներին թույլատրել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող սարքեր օգտագործել: Այն բուռն քննարկումների տեղիք էր տվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |