Արշավիր Ղարամյանն՝ Արցախի նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով

Արշավիր Ղարամյանն՝ Արցախի նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով

PanARMENIAN.Net - Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է համապատասխան հրամանագիրը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Արշավիր Ղարամյանը նախկինում ղեկավարում էր Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը։ Նա հրաժարական տվեց պաշտոնից հունիսի 6-ին: Ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել նաև Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը։ Ղարամյանի ու Աղաջանյանի հրաժարականն, ի թիվս այլ ուժայինների հեռացման, պահանջում էին հունիսի 1-ին Ստեփանակերում տեղի ԱԱԾ աշխատակիցների ու քաղաքացիականների մասնակցությամբ կռվից հետո բողոքող ցուցարարները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---