ԱԿԲԱ բանկի քարտապաններն Արդշինբանկի բանկոմատներից կօգտվեն իրենց բանկի սակագներով![]() 20 հունիսի 2018 - 15:09 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի և Արդշինբանկի գործակցության արդյունքում այսուհետ երկու բանկի ArCa, VISA և MasterCard քարտապանները կկարողանան բանկոմատներից կանխիկացման գործարքներ իրականացնել իրենց բանկում գործող սակագներով: Հունիսի 20-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի ArCa, VISA և MasterCard տեսակի քարտերն Արդշինբանկի բանկոմատներում կսպասարկվեն ըստ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ-ի կանխիկացման գործարքների համար սահմանված սակագների: Միաժամանակ Արդշինբանկի վերոնշյալ քարտերի սպասարկումը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի բանկոմատներում կիրականացվի համաձայն Արդշինբանկի բանկոմատներում կանխիկացման գործարքների համար սահմանված սակագների: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի ինչպես նաև Արդշինբանկի բանկոմատների ցանկերը հրապարակված են: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի VISA և MasterCard տեսակի քարտերի հաճախորդների համար նմատատիպ հնարավորություն գործում է նաև ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներից օգտվելիս, որոնց ցանկը ևս հրապարակված է: ![]() ![]() Մինչ շենքի շահագործումը ներդրումները կկազմեն մոտ 6 մլրդ դրամ 2022-ին նախատեսվում է մանրածախ ծառայությունների բազիսային սակագների աճ
Նա նշել է, որ հանքի այդ հատվածը պետական սահմանի մաս չէ, պետսահմանից հետ տեղադրված դիրք հայկական կողմը չունի Տնտեսությանը վնասել է նաև ռազմական դրությունը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |