Վարչապետի խորհրդական. Կոռուպցիոն բացահայտումների արդյունքում վերադարձվել է 18 մլրդ դրամ25 հունիսի 2018 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կոռուպցիոն բացահայտումների արդյունքում այս պահի դրությամբ վերականգնվել է 18 միլիարդ դրամ՝ 35 միլիոն դոլար։ Այդ մասին «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է վարչապետի խորհրդական, գնումների ոլորտն ուսումնասիրող «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Տնտեսագետը միևնույն ժամանակ նշել է՝ աստեղ ոչ թե գումարի չափն է կարևոր, այլ այն, որ այս տարիների ընթացքում «Հայաստանի տնտեսության ապագան է գողացվել ու կասկածի տակ դրվել»։ Ըստ վարչապետի խորհրդականի, գումարների ճիշտ հասցեավորման դեպքում, շատ այլ խնդիրներ կլուծվեին։ «Հաջորդ կարևոր շրջանցումը՝ եկամտային մասով, փորձեմ բացատրել՝ գործուղումների վրա, տրանսպորտային միջոցների վրա ծախսեր ենք նախատեսել, ներկա կառավարությունը նաև զբաղվում է այդ ծախսերի զտմամբ, զտելու արդյունքում մենք եկամուտ չենք գեներացնում, բայց նվազեցնում ենք զուտ եկամուտը։ Այսինքն՝ եկամուտ հանած ծախսեր բանաձևում այս շռայլությունից ևս կարողանում ենք ձերբազատվել, ինչը հավելյալ բարձիկներ է ստեղծում, որպեսզի կարողանանք ծախսերն ուղղորդել ավելի կարևոր ուղղությունների, քան պերճանքի տարրերն էին», - ասել է Մանուկյանը։ Տնտեսագետը նշել է, որ այս կառավարությունն ունի շատ կարճ կյանք՝ հավելելով, որ եթե կառավարությանը հաջողվի ամրագրել հաշվետվողականության, թափանցիկության ինստիտուտների կայացվածությունը, սա կլինի առավելագույն ձեռքբերումը, որն արել է այս կառավարությունը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |