Բաղրամյան 26-ի նստավայրը կվերադարձվի նախագահի աշխատակազմին28 հունիսի 2018 - 11:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունիսի 28-ի նիստում հայտարարել է, որ Բաղրամյան 26 հասցեի նստավայրը վերադարձվելու է նախագահի աշխատակազմին: «Մենք ամենևին չենք մոռացել՝ ինչն ենք քննադատել», - ասել է վարչապետը: Կառավարության նիստում ընդունվել է նաև որոշում, որի համաձայն վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրեր են հաստատվել Բաղրամյան 26-ը և Կառավարության տուն 1-ը։ Փաշինյանը նշել է, որ «ստեղծվել է տարօրինակ իրավիճակ, երբ վարչապետը տեղակայված է երկու շենքում»։ «Այս որոշումն այս պահին ընդունվում է օրենքի տեխնիկական պահանջը կատարելու համար։ Կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ից, այն ժամանակի ընթացքում կվերադարձվի նախագահի աշխատակազմին»,- հայտարարել է Փաշինյանը։ Ավելի վաղ՝ 2018-ի հունվարին, նախկին կառավարությունը որոշել էր, որ Հայաստանի վարչապետի նստավայրը տեղակայվելու է Բաղրամյան 26-ում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |