Փաշինյան. 10 մլրդ դրամ կհատկացվի համայնքներին

Փաշինյան.  10 մլրդ դրամ կհատկացվի համայնքներին

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով որոշվել է 10 մլրդ դրամ հատկացնել համայնքներին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փաշինյանը կոչ է արել ներկայացնել համայնքային զարգացման ծրագրեր, որոնք նախընտրելի է՝ վերաբերվեն ենթակառուցվածքների, խմելու, ոռոգման ջրի համակարգերի վերականգնմանը, գյուղտեխնիկային և ճանապարհներին:

«Հույս ունենք գումարները ծախսել այնպես, որ դրանք բերեն շղթայական ռեակցիա, որպեսզի տնտեսությունը մարզերում տեղից շարժվի»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել շինարարության որակին:

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել համայնքների ղեկավարների, Եղեգնաձորի ու Արենիի բնակիչների հետ:

Ավելի վաղ, վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր: Նա Ջերմուկում հուլիսի 6-ին հանդիպել և քննարկումներ է ունեցել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության անդամների, հարակից համայնքների բնակիչների և հանքը շահագործող «Լիադիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---