Երևան-Սևան ճանապարհին շտապ օգնության լրացուցիչ հերթապահություն կսահմանվի 9 հուլիսի 2018 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Հանգստի ակտիվ շրջանին ընդառաջ` հուլիսի 13-ից սեպտեմբերի 2-ը` ուրբաթ օրերին ժամը 16:00-22:00-ն, իսկ շաբաթ և կիրակի օրերին` ժամը 08:00- 22:00-ն, Երևան-Սևան-Երևան ճանապարհահատվածում կսահմանվի շտապ օգնության լրացուցիչ հերթապահություն: Ծառայությունը կիրականացվի Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության ծառայության միջոցներով`բժշկական կենտրոններում ապահովելով ծառայության անխափան աշխատանք: Շտապ բժշկական օգնության ծառայության աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով մշակվել է հերթապահությունների ժամանակացույց`սահմանելով բժշկական կենտրոնների հերթապահությունների օրերը, շտապ բժշկական օգնության բրիգադների տեղակայումը մայրուղում: Արձանագրված յուրաքանչյուր դեպքի մասին կտեղեկացվի առողջապահության նախարարության քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժին, որտեղ կամփոփվի ստացված տեղեկատվությունը, հայտնում է առողջապահության նախարարությունը: Միաժամանակ, առողջապահության նախարարությունը հորդորում է սթափ վարել, պահպանել երթևեկության կանոններն այս շրջանում խիտերթևեկելի ճանապարհահատվածում, չանտեսել հնարավոր ռիսկերը, որոնք կարող են վտանգել առողջությունն ու կյանքը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |