Ղրղզստանի նախագահը ոգեշնչվել է Փաշինյանի՝ ապօրինի գումարները պետբյուջե վերադարձնելու օրինակից![]() 9 հուլիսի 2018 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ոգեշնչվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ապօրինաբար յուրացված գումարները պետական բյուջե վերադարձնելու օրինակից: Այս մասին գրում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը: «Ղրղզստանի նախագահը, ոգեշնչվելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռքբերված միջոցները վերադաձնելով նոր հիմնադրամներ ստեղծելու փորձից, հուլիսի 1-ից հայտարարել է բոլոր պաշտոնյաների ծախսերը ստուգելու անհրաժեշտության մասին», -գրում է պարբերականը: Նշվում է նաև, որ դեֆոլտի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված Ժեենբեկովը առաջարկել է քաղաքացիներին գումար հավաքել և ընդհանուր ջանքերով մարել երկրի $4,4 մլրդ կազմող արտաքին պարտքը: Մայիսի 8-ին ԱԺ-ի կողմից Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, երկրում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ կապվող կոռուպցիոն մի շարք հանցագործությունների բացահայտումներ են եղել: Բացահայտումների արդյունքում վերականգնեվել է պետությունից յուրացված մոտ 18 մլրդ դրամ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |