Մոտ $60 մլն-ի հասույթ, 4100 աշխատատեղ. ՀՀ-ի հյուրանոցային տնտեսությունը 2017-ին

Մոտ $60 մլն-ի հասույթ, 4100 աշխատատեղ. ՀՀ-ի հյուրանոցային տնտեսությունը 2017-ին

PanARMENIAN.Net - 2017 թվականին Հայաստանում գործող հյուրանոցային տնտեսության 556 օբյեկտում աշխատել է 4093 մարդ, իսկ հյուրանոցների ընդհանուր հասույթը կազմել է 28,4 մլրդ դրամ կամ մոտ $60 մլն:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2015 թվականի համամետ, նախորդ տարի երկրում հյուրանոցների թիվն աճել է 17,2%-ով՝ 474-ից հասնելով 556-ի:

2015-2017-ին հյուրանոցային տնտեսությունների ընդհանուր հասույթն աճել է մոտ 30%-ով. 2015-ին հասույթը կազմել է 22,1 մլրդ դրամ, իսկ 2016-ին՝ 22,9 մլրդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում հյուրանոցներում աշխատողների թիվն աճել է մոտ 20%-ով. 2015-ին Հայաստանի հյուրանոցներում աշխատել է 3445 մարդ, իսդ 2016-ին՝ 3635:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---