Արդիականացված ՄիԳ-29 կործանիչները համալրել են Էրեբունիի ռուսական ավիաբազան

Արդիականացված ՄիԳ-29 կործանիչները համալրել են Էրեբունիի ռուսական ավիաբազան

PanARMENIAN.Net - Չորրորդ սերնդի ՄիԳ-29 արդիականացված բազմաթիրախային կործանիչները համալրել են Էրեբունիում տեղակայված ռուսական ավիացիոն ռազմակայանը։ Ավիաբազա է բերվել 2 կործանիչ, հայտնում է ՌԴ Հարավային ռազմաշրջանի մամուլի ծառայությունը:

Արդիականացված ինքնաթիռները թույլ կտան պաշտպանել օդային սահմանները ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակում և կանոնավոր ուսումնական թռիչքներ իրականացնել միավորման մարտական պատրաստության ծրագրի նորմատիվներով:

Միավորման ինժեներա-տեխնիկական կազմը մեկ ամսվա ընթացքում կհավաքի ինքնաթիռներն ու կկարգաբերի, որից հետո օդանավակայանում հատուկ կայանատեղիներ կհատկացվեն նոր ավիացիոն տեխնիկայի կայանման համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---