Հուլիսի 13-ից 6-8 աստիճանով կհովանա11 հուլիսի 2018 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`հուլիսի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-16-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև սպասվում է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 13-16-ն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-12-ը կբարձրանա 2-3 աստիճանով՝ առանձին մարզերում հասնելով 40-42 աստիճանի: Հուլիսի 13-16-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երևանում`հուլիսի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում և 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 11-ին Երևանում 41 աստիճան է, իսկ հուլիսի 12-ին սպասվում է 42 աստիճան: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |