ՀՀ-ից աշխատանքային միգրանտներին կթույլատրեն Լեհաստան տեղափոխել նաև ընտանիքը![]() 18 հուլիսի 2018 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանում փոփոխություններ կարվեն Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից , ՌԴ-ից և Ուկրաինայից աշխատանքային ներգաղթյալների համար: Այդ երկրներից Լեհաստան ներգաղթած անձինք, որոնք բնակվելու և աշխատելու թույլտվություն ունեն, մեկ տարի անց կկարողանան իրենց մոտ կանչել նաև հարազատներին, գրում է Telegraf-ը Gazetaprawna.pl-ի վրա հղումով: Նման իրավունք կստանան այն ներգաղթյալները, որոնք Լեհաստանի համար հազվագյուտ մասնագիտություններ ունեն: Համապատասխան ցուցակն այժմ կազմվում է: Գործնականում աշխատանքային ներգաղթյալը կարող է ընտանիքը Լեհաստան տեղափոխել երկիր ժամանելուց 1,5 տարի անց, իսկ մշտական բնակության թույլտվություն ստանալու համար կարող է մինչև 3 տարի պահանջվել: Ընդ որում գասթարբայթերի մոտ տեղափոխված հարազատները կկարողանան օրինական հիմունքներով աշխատել Լեհաստանում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |