Ուկրաինական հեռուստաալիքը պատմել է Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցիներից մեկի մասին (վիդեո)

Ուկրաինական հեռուստաալիքը պատմել է Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցիներից մեկի մասին

PanARMENIAN.Net - Ուկրաինական Օդեսայի մարզային հեռուստաալիքը ներկայացրել է Եվրոպայում հնագույն հայկական եկեղեցիներից մեկի պատմությունը: Պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանը TRC ODESA-ի եթերում պատմել է Բելգորոդ-Դնեստրովսկիի ճարտարապետության եզակի պատմական կոթողների՝ XIV-XV դարի հայկական եկեղեցու և տաճարի տարածքում գտնվող Սարմատյան դամբարանի մասին, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Ավելի վաղ հետազոտողներ Դավիթ Դավթյանն ու Անդրեյ Կրասնոժոնը հետաքրքիր աշխատանք էին հրապարակել հայկական խաչքարերի և միջնադարյան Աքերմանի (Բելգորոդ-Դնեստրովսկի) տապանագրի մասին, որը նոր էջ է բացում հայկական տարածաշրջանի պատմության ուսումնասիրության մեջ:

Ինչպես հայտնի է, Բելգորոդ-Դնեստրովսկիում է գտնվում Արևելյան Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Մարիամ Աստվածածինը: Կառույցը վերադարձվել է համայնքին, հայր Լևոն Ղուլյանի և Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ջանքերով:

Եկեղեցին հայ համայնքին է փոխանցվել 2012-ի դեկտեմբերին, որից հետո անմիջապես սկսվեցին վերականգնման աշխատանքները Ֆելիքս Պետրոսյանի մեկենասությամբ:Վերականգնման աշխատանքների կազմակերպիչն ու ղեկավարը պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմության և մշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---