Հովհաննիսյան. Տոնոյանը չի խոսել ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի վերանայման մասին23 հուլիսի 2018 - 11:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է որոշ ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությունը, թե իբր ՀՀ-ն մտադիր է վերանայել երկրում ռուսական սահմանապահ զորքերի տեղակայման մասին պայմանագրի որոշ դրույթներ: Այդ մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ խոսքը պայմանագրերի որոշ կետերի թարմացման մասին է: Նա հավելել է նաև, որ Փանիկում ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանին ուղղված հարցում և պատասխանի մեջ որևէ «սահմանապահ բառ չկա և չկա որևէ վերանայել բառ»: «Նախարարը նկատի ուներ 102-րդ ռուսական ռազմակայանի թեման և խոսել է ոչ թե վերանայման, այլ ընդամենն այդ համաձայնագրի տեխնիկական կետերի լրացման մասին: Սահմանապահ զորքերի մասին խոսք ընդհանրապես չի եղել»,-ասել է Հովհաննիսյանը ՌԻԱ Նովոստի գործակալությանը: Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, թե իբր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով, հնարավոր պայմանագրաիրավային շտկումների մասին, իբր չի բացառել, որ ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին որոշ դրույթներ կարող են վերանայվել: Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ պետական սահմանի պահպանության համակարգը լիովին պահպանվել է ԽՍՀՄ ժամանակներից: ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը ՀՀ-ում 4 սահմանապահ ջոկատ ունի՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին հսկիչ անցակետ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Սահմանապահների ընդհանուր թիվը մոտ 4500 է: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |