Աբխազիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արցախի ԱԳՆ-ին՝ հիմնադրման 25-ամյակի առթիվ25 հուլիսի 2018 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է ստացել Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեից՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի առթիվ, հայտնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Այսօր Արցախի Հանրապետության դիվանագիտությունը, առաջնորդվելով պետության կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, հետևողականորեն շարժվում է բազմակողմանի համագործակցության ընդլայնման ճանապարհով բոլոր պետությունների հետ, որոնք, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնում երկխոսություն իրականացնել միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն՝ փոխադարձ հարգանքի և հավասարության հիման վրա։ Չեմ կասկածում, որ սարերի ետևում է այն օրը, երբ Ձեր երկրի դիվանագիտությունը կհասնի արդարության հաղթանակին և Արցախի Հանրապետությունը կստանա համընդհանուր միջազգային ճանաչում»,- մասնավորապես,նշվում է շնորհավորական ուղերձում: Դաուր Կովեն վստահություն է հայտնել, որ կառուցողական և արդյունավետ երկխոսության հետագա զարգացումը կշարունակի այսուհետ ևս նպաստել Աբխազիայի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կապերի բազմակողմանի ընդլայնմանը` ի պաշտպանություն մեր պետությունների ինքնիշխանության ու անկախության: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |