Սփյուռքի նախարարն ԱՄՆ-ում կմասնակցի Հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկեքին

Սփյուռքի նախարարն ԱՄՆ-ում կմասնակցի  Հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկեքին

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կայցելի Լոս Անջելես, Նյու Յորք և Բոստոն քաղաքներ։

Լոս Անջելես այցի շրջանակներում Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հրավերով Մխիթար Հայյրապետյանը կմասնակցի Հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկեքի արարողությանը։ Հանդիպում-քննարկում կկազմակերպվի նաև հայ գործարարների և բարերարների հետ։ Լոս Անջելեսի այցի վերջին օրը նախարարը հյուպատոսարանում հանդես կգա ամփոփիչ մամուլի ասուլիսով։

Այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ կունենա հոգևոր կառույցների, ազգային կուսակցությունների, համահայկական կազմակերպությունների, համայնքային երիտասարդական, մշակութային, մասնագիտական միությունների, բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։

Հուլիսի 30-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության կազմակերպմամբ, Գլենդելի քաղաքապետարանի դահլիճում, տեղի կունենա բաց հանդիպում լոսանջելեսաբնակ հայության հետ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

ԱՄՆ այցի շրջանակներում կայանալիք բոլոր հանդիպումները կազմակերպվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության և ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ ու միջոցներով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---