Արցախում զինծառայող է վիրավորվել՝ վիճակը կայուն ծանր է

Արցախում զինծառայող է վիրավորվել՝ վիճակը կայուն ծանր է

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ին` ժամը 20:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Դավիթ Արթուրի Միլոյանը:

Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---