Մոսկվան ողջունում է ԼՂ հարցով Երևանի և Բաքվի ցանկացած շփում27 հուլիսի 2018 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Բաքվի և Երևանի շփումները: Բաքվում հուլիսի 27-ին տեղի են ունեցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև քաղաքական խորհրդակցություններ: «Ռուսաստանը որպես միջնորդ երկիր մշտապես արդյունավետ և կառուցողական դիրքերից է հանդես եկել ղարաբաղյան համարատության կարգավորման հարցում»,-ասել է նա: Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը թեման հիանալի հասկանում է: Նա նշել է, որ հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպումներ են անցկացվում տարբեր մակարդակներում: «Ռուսաստանը ողջունում է Բաքվի և Երևանի ներկայացուցիչների ցանկացած հանդիպում, որի մասին պայմանավորվում են կողմերը և որն անցնում է կառուցողական մթնոլորտում»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Ռուսները կհեռանան ՀՀ-Իրան պետսահմանի հսկիչ-սահմանային կետից․ Համաձայնությունը ձեռք է բերվել Փաշինյան–Պուտին հանդիպմանը Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար Մեսսիի եղբայրը Թումոյին է նվիրել Մեսսիի մակագրած շապիկը Հյուրերը ծանոթացել են Թումոյի կրթական մոդելին և պատանիներին Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց կլինեն այցելուների համար Աշխատանքներն իրականացվելու են երկու հիմնական փուլով Evocabank-ը՝ DigiTec24-ում Evoca տաղավարում աշխատակիցները ներկայացրել են նոր պրոդուկտի մանրամասները |