Սոչիում հրդեհից 8 մարդ է զոհվել, մեկը ՀՀ քաղաքացի է![]() 30 հուլիսի 2018 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Սոչիի Ադլերի շրջանի տներից մեկում, 8 մարդ է զոհվել, կան նաև տուժածներ: Ինչպես հայտնել է ՌԴ Սոչիի Ադլերի շրջանի քննչական բաժնի ղեկավար Եվգենի Կլեպիկովը, նրանք ապրում էին կիսակառույց շինությունում, մի քանիսը տան տիրոջ հյուրերն էին Հայաստանից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՀՀ ԱԻՆ-ը իր հերթին հաստատել է, որ Սոչիում զոհվածների թվում ՀՀ քաղաքացի կա՝ Նիրվարդ Ստեփանի Հարությունյանը (ծնված 1950 թ.): Ըստ ԱԻՆ-ի, հուլիսի 30-ին ժամը 05:40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 8, տուժել՝ 11 քաղաքացի: Պատահարի վայրում աշխատել է ավելի քան 60 հրշեջ և 19 միավոր տեխնիկա: Սոչիի Ադլերի շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել: «Շինությունը, որտեղ բռնկվել է հրդեհը, ինքնակամ էր կառուցված, այնտեղ փոքր սրճարան էր գործում և կից մետաղական կոնստրուկցիաներից շինություն կար: Սրճարանում բռնկված հրդեհը տարածվել է նաև շինության վրա: Դա ոչ տուն էր, ոչ էլ հյուրանոց, ուղղակի մարդիկ այնտեղ ապրում էին...Զոհվածները բանվորներ չեն, այլ սրճարանի աշխատակիցներն են, հավանաբար: Կեսը՝ տան տիրոջ հյուրերն են Հայաստանից, ընկերներ, բարեկամներ»,-ասել է Կլեպիկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Սոչիում ՀՀ հյուպատոսությունը հետևում է իրավիճակին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |