34,7 մլն դրամի կաշառք, 8 մլն դրամի յուրացում՝ սոցապ գործակալություններում

34,7 մլն դրամի կաշառք, 8 մլն դրամի յուրացում՝ սոցապ  գործակալություններում

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալությունների 87 աշխատակցի և պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն բնույթի 166 հանցագործություն է բացահայտվել. ընդհանուր 34.7 մլն դրամ կաշառք է վերցվել, 8 մլն դրամի յուրացում կատարվել, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես,175 քաղաքացու նպաստառուների ցուցակներում ընդգրկելու համար գործակալությունների տեսուչներն ու ղեկավարերը որպես ապօրինի վարձատրություն, այլ կերպ ասած՝ կաշառք« պահանջել ու ստացել են ընդհանուր առմամբ՝ 34 միլիոն 777 հազար դրամ:

Բացի այդ, բացահայտվել են գործակալությունների աշխատակիցների կողմից փաստաթղթերը կեղծելու եղանակով ցուցակներում ընդգրկված քաղաքացիների անվամբ ձևակերպված ընդհանուր ավելի քան ութ միլիոն դրամ յուրացնելու կամ վատնելու դեպքեր:

Բոլոր դեպքերով նախապատրաստվում են նյութեր, իսկ մի մասով արդեն հարուցված քրեական գործերն ուղարկվել են քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---