ՌԴ ռազմական փորձագետ. ՀՀ-ին զենք չվաճառելը համարժեք արձագանք չի լինի![]() 2 օգոստոսի 2018 - 14:04 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը հավաքական կազմակերպություն է, որին 5 երկիր է անդամակցում, ոչ թե 2, ուստի ՌԴ այն արձագանքը, թե կարող են չեղարկվել զենքի առաքումները Հայաստան, համարժեք չէ, եթե իրոք կա այդպիսի արձագանք: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը՝ չբացառելով, որ նման զարգացման դեպքում Երևանը կսկսի նոր մատակարարների որոնել: Ռուսական «Կոմերսանտը» գրել է. որ ՀՀ նոր իշխանությունների կողմից երկրի նախկին ղեկավարների հետապնդումը հակասություններ է առաջացրել հայ-ռուսականհարաբերություններում, որը կարող է էլ ավելի խորանալ:Ավելին, ըստ պարբերականի, հարցականի տակ է հայտնվել նաև 100 մլն դոլարի զենքի առաքումը Հայաստանին, որը նախատեսված է 2018-ի համար: Նա նշել է նաև, որ եթե Ռուսաստանը չեղարկի զենքի և ռազմատեխնիկայի առաքումը Հայաստանին, դա Երևանի համար «շատ նշանակալի» կլինի, գրում է «Վզգլյադը»: Խրամչիխինը նշել է, որ հայերին դժվար կլինի այլ զենքի անցնել, «բայց եթե ի վերջո նրանց ստիպեն, նրանք ստիպված կլինեն դա անել»: Նա հավելել է նաև, որ վերջին տարիներին ՀՀ-ն այնքան էլ մեծ գնումներ չի արել, միայն «Իսկանդեր-Է» և «Սմերչ» համալիրներ է գնել: Նա կարծիք է հայտնել որ եթե ՌԴ-ն իսկապես որոշի մերժել Հայաստանին ռազմական պայմանագրերի հարցում, ապա նման արձագանքն «այնքան էլ համարժեք չի լինի»: «Դա Հայաստանի գործն է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ քրգործ հարուցել, թե ոչ: Եթե նա ՀՀ ներկայացուցիչն է, ապա ՀՀ-ն պետք է որոշի ում հետ կանչել, ում նշանակել: Առավել ևս, որ ՀԱՊԿ-ը հավաքական կազմակերպություն է, որին անդամակցում է 5 երկիր, ոչ թե 2»,-ասել է փորձագետը: Ըստ «Կոմերսանտի», երկրորդ պայմանագրով նախատեսվում էր շարունակել հրաձգային զենքի, ինժեներական կապի և անձնակազմի տեղափոխման տրանսպորտի առաքումները: ՀՀ ՊՆ նախկին ղեկավարությունը նաև մտադիր էր ձեռք բերել «Իսկանդեր-Է»-ի ևս մեկ դիվիզիոն, ինչպես նաև Սու-30ՍՄ կործանիչներ: Այժմ այդ ծրագրերը առկախ վիճակում են, ասվում է հոդվածում: 2016-ին Մոսկվան Երևանին 200 մլն դոլարի վարկ է տվել, որով զենքի և ռազմատեխնիկայի մատակարարումներ են իրականացվել՝ առաքումներն այս փաթեթվ ավարտված են: ՀՀ-ն ստացել է «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր և դրանց զինամթերք, «Իգլա-Ս» զենիթահրթիռային համակարգեր, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզման ցամաքային համալիրներ, ծանր հրանետային ՏՕՍ-1Ա համակարգեր, կառավարվող 9Մ113Մ հրթիռներ «Կոնկուրս-Մ» հակատանկային համալիրների համար, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուակահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ և կապի միջոցներ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |