Նոր Զելանդիայի Հայ դատը կոչ է արել երկրի վարչապետին փոխել դիրքորոշումը Ցեղասպանության հարցում 9 օգոստոսի 2018 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-NZ) կոչ է արել երկրի վարչապետ Ջասինդա Արդերնին փոխել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կառավարության դիրքորոշումը: Վելինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Նոր Զելանդիայի վարչապետը հայտարարել է, թե իր երկիրը միշտ ճանաչել է 1915-ի ողբերգական իրադարձությունները, սակայն հարկավոր է ձեռնպահ մնալ կոնկրետ տերմինաբանությունից (ցեղասպանություն եզրույթից) այդ իրադարձությունները գնահատելիս և թողնել այդ հարցը հակամարտության անմիջական կողմերի դիտարկմանը: Նոր Զելանդիայի «Կանաչների»կուսակցությունը կոչ է արել երկրի խորհրդարանին սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Կոչ է արվել նաև խուսափել ավելի վաղ արտահայտած կարծիքից առ այն, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է լուծվի Հայաստանի և Թուրքիայի միջև: Այդ մասին հայտնում է Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախմբի կայքը: Խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսելու նախաձեռնողներից մեկը «կանաչներից» Նոր Զելանդիայի խորհրդարանի պատգամավոր Հարետ Հյուգն է: Հյուգը նաև հայտարարել է, որ Նոր Զելանդիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է հետևի Գերմանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի և այլ երկրների օրինակին, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են 1915-ի ողբերգությունը: Նոր Զելանդիայի Հայ դատի գրասենյակն իր հերթին առաջիկայում երկրի խորհրդարանում կազմակերպելու է «Բնաջնջելու մտադրությունը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |