Գիտության կոմիտեի ծառայողական մեքենաները կկրճատվեն

Գիտության կոմիտեի ծառայողական մեքենաները կկրճատվեն

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի ծառոյաղական մեքենաները կկրճատվեն: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոսոտոսի 9-ի նիստի օրակարգում:

Նախագծով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի խնայողության նպատակով կոմիտեին հատկացված ծառայողական ավտոմեքենաների թիվը երեքի փոխարեն սահմանել մեկը, որը կսպասարկի կոմիտեի նախագահին:

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի կողմից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---