Գյուղացուն հակակարկտային ցանցի գնման համար 2%-ով, 7 տարով սուբսիդավորված վարկեր կտրամադրվեն![]() 13 օգոստոսի 2018 - 13:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարար Արթուր Խաչատրյանը: «Ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, 2% տոկոսադրույքով սուբսիդավորված վարկեր: Շուտով Հայաստանում կսկսի աշխատել իտալական տեխնոլոգիաներվ աշխատող կարկտապաշտպան ցանցեր արտադրող գործարանը։ Վստահ եմ, որ գներն ավելի ցածր կլինեն քան ներմուծվող ցանցերինը», - գրել է նախարարը: Ավելի վաղ, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ կառավարությունը հետևողականորեն աշխատելու է 2019-ին գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ ներդնելու ուղղությամբ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |