Մհեր Մարգարյանը՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Մհեր Մարգարյանը՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Մարգարյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Մհեր Մարգարյանին նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)»,- նշված է նախագահի հրամանագրում:

Մարգարյանն այդ պաշտոնում փոխարինել է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---