Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու հարցն ԱԳՆ օրակարգում է

Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու հարցն ԱԳՆ օրակարգում է

PanARMENIAN.Net - Չպարզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգում է: Aysor.am-ի փոխանցմամբ. այս լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

«Այս ուղղությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները: Օրերս այդ հարցին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետը: Մենք շարունակում ենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները մեր քաղաքացուն անվտանգ և որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնելու համար», - ասել է Աննա Նաղդալյանը:

Հուլիսի 15-ին Ադրբեջանում է հայտնվել ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը (1984 թ.):

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---