ԱԳՆ-ն՝ Խաչատուրովի գործով Նազարբաևի խոսքերի մասին. Բոլոր պայամանավորվածությունները պետք է հաստատվեն ՀԱՊԿ ԱԽ-ում![]() 14 օգոստոսի 2018 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տարբեր հարթություններում քննարկումները և դրանց արդյունքում ձեռք բերված պայամանավորվածությունները ենթակա են Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինի հետ հանդիպմանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ, գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումներին: Նշվում է, որ նպատակ ունենալով տարանջատել ներպետական իրավական, դատական գործընթացները ՀԱՊԿ-ից, ինչպես նաև ապահովել, երաշխավորել ՀԱՊԿ քարտուղարության բնական գործունեության անխափանությունը՝ Հայաստանը նախաձեռնել էր համապատասխան գործընթացներ, որոնց մասին արդեն մենք բազմիցս տեղյակ է պահել հանրությանը: «Մյուս հարցերը ենթակա են ՀԱՊԿ շրջանակներում տարբեր հարթություններում քննարկումների, իսկ դրանց արդյունքում ձեռք բերված պայամանավորվածությունները՝ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը: Այդ բոլոր զարգացումների և արդյունքների վերաբերյալ հանրությունը ըստ կարգի տեղյակ կպահվի», - նշել են վարչությունից: Ավելի վաղ, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը: Ղազախստանի նախագահը նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի հարցն իրենց համար խնդիր է դարձել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |