Գեղարդի վանք տանող ճանապարհը երկկողմանի փակ է28 օգոստոսի 2018 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ի ժամը 16:00-ի դրությամբ Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը երկկողմանի փակ է, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են: Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները. Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների և երթուղային ավտոբուսների երթևեկությունը իրականացնել՝ 1. Մ-4 (Երևան-Սևան-Իջևան)-Հ-26 (Ոսկեպար-Նոյեմբերյան)-Վրաստանի սահման ճանապարհահատվածներով: 2. Մ-3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր)-Մ-8 (Վանաձոր-Դիլիջան): Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝ 1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով: Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին՝ մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է. կատարվում են շինարարական աշխատանքներ: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին («Հացատուն» սննդի օբյեկտից հետո) 2018 թվականի հունիսի 12-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում: Փլուզման հատվածում ճանապարհի լայնությունը 14 մ է, որից 6 մ-ը՝ սահմանազատված է. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները. Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների և երթուղային ավտոբուսների երթևեկությունը իրականացնել՝ Մ-4 (Երևան-Սևան-Իջևան)-Հ-26 (Ոսկեպար-Նոյեմբերյան)-Վրաստանի սահման ճանապարհահատվածներով: Մ-3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր)-Մ-8 (Վանաձոր-Դիլիջան): Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝ Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով: Դսեղ-Մարց ճանապարհահատվածով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |