Ծեծկռտուք Մոսկվայում՝ հայերի և ադրբեջանցիների միջև. 3 վիրավոր կա, 18 ձերբակալված28 օգոստոսի 2018 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ի երեկոյան Մոսկվայի հարավային շրջաններից մեկում, Բուլատնիկովի փողոցում, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցելհայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ, նաև կրակոցներ են հնչել: 18 մարդ ձերբակալվել է: Ծեծկռտուքի արդյունքում 3 անձ հոսպիտալացվել է՝ հրազենային և սառը զենքով հասված վնասվածքներով, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը: Ծեծկռտուքին մասնակցել է ՀՀ 7 քաղաքացի, Ադրբեջանի 8 քաղաքացի, Վրաստանի 1 քաղաքացի և 2 չեչեն:Պատճառների մասին ոչինչ չի ասվում: Պատահարի վայրում ոստիկանները հայտնաբերել են, տրավմատիկ ատրճանակի 13 պարկուճ, մուրճ, 2 դանակ և արմատուրայի կտոր: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |