182 մլն դրամ ՝ հացահատիկի ցանքատարածությունների աճին![]() 3 սեպտեմբերի 2018 - 11:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 182 մլն դրամ կհատկացնի սահմանամերձ գոտու 37 համայնքի հողօգտագործողներին՝ աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման և արտադրության ծավալների ավելացման նպատակով: Համապատասխան որոշման նախագիծն տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Պետական աջակցության ծրագրով նախատեսվում է 1 հեկտարի հաշվով սահմանել 60,000 դրամ: Նախագծով կանխատեսվում է աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների մոտ 10% աճ: Համաձայն 2017 թվականի հողային հաշվեկշռի՝ հանրապետության 446,000 հեկտար վարելահողերից չի մշակվում կամ նպատակային չի օգտագործվում մոտ 34 %-ը կամ 151,000 հեկտարը: Հայաստանի Հանրապետությունում սպառվող պարենային հացահատիկի ավելի քան 50 %-ը ներկրվում է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |