Բաբլոյան. ՀՀ-ն մասնակցելու է Սիրիայի վերականգնողական աշխատանքներին

Բաբլոյան. ՀՀ-ն   մասնակցելու է Սիրիայի վերականգնողական աշխատանքներին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմիի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը պատրաստակամ է մասնակցել Սիրիայի վերականգնողական աշխատանքներին, հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է արդյունավետ գործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով: Նա համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում:

Արա Բաբլոյանը կարևորել է նաև միջխորհրդարանական գործակցության զարգացումը, խորհրդարանականների շփումների ու փոխայցերի ակտիվացումը: Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Սիրիայի Ժողովրդական ժողովին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքների և միջոցառումների համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---