Վլադիմիր Գասպարյանի՝ առանձնատուն գնելու մասին լուրի հիման վրա քրգործ է հարուցվել

Վլադիմիր Գասպարյանի՝ առանձնատուն գնելու մասին լուրի հիման վրա քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առանձնատուն գնելու մասին մամուլի հրապարակման հիման վրա քրգործ է հարուցվել, հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ, «Հետք» լրատվական կայքը հրապարակել էր «Վլադիմիր Գասպարյանը $200,000-ով դարձել է $3 մլն-անոց առանձնատան տեր» վերտառությամբ հետաքննությունը, որտեղ նշվում էր, որ Գասպարյանը զանազան գործարքների և սխեմաների արդյունքում առանձնատուն է ձեռք բերել շուկայականից մի քանի անգամ էժան գնով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---