Մինչև սեպտեմբերի 10-ը Երևանում տեղումներ չեն լինի

Մինչև սեպտեմբերի 10-ը Երևանում տեղումներ չեն լինի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 5-ին, 8-10-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Սեպտեմբերի 5-6-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, 8-9-ը նույնքան կնվազի:

Երևանում՝ սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---