Մեկնաբան. Ձյուդոյի ԱԱ-ն Բաքվում կտուժի հայ մարզիկների բացակայությունից 6 սեպտեմբերի 2018 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Հայ մարզիկների բացակայությունն Ադրբեջանում կայանալիք Ձյուդոյի աշխարհի առաջնությանը, բացասաբար կանդրադառնա առաջնության վրա: Այդպիսի կարծիք է հայտնել մարզական մեկնաբան Գրիգորի Տվալտվաձեն, հայտնում է «Նորությունների ազգային ծառայություն», լրատվական գործակալությունը: Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու 2018-ի սեպտեմբերի 20-27-ն Ադրբեջանում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ Ադրբեջանն անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ չի տվել: Մեկնաբանը նշել է, որ 2015-ին Հայաստանը մասնակցել է Եվրոպական խաղերին՝ այն ժամանակ անհրաժեշտ երաշխիքներ տրամադրվել են: Սակայն, ըստ Տվալտվաձեի, հայերի և ադրբեջանցիների հետ կապված միջադեպ է տեղի ունեցել նաև 2015-ին, որին ներքաշված էին նաև բելառուսները: Իսկ ներկայիս իրավիճակն, ըստ փորձագետի, ստիպում է միայն ափսոսել, որ կբացակայի մրցումների մասնակիցներից մեկը, որը կարող էր ուրախացնել հանդիսատեսին մասնակիցների վարպետությամբ: «Երբ անցնում էին առաջին Եվրոպական խաղերը, նույնպես միջադեպ եղավ, երբ ադրբեջանական կողմը պահանջեց Բելառուսի գեղարվեստական մարմնամարզության հավաքականից փոխել երաժշտությունը, քանի որ հեղինակը Արամ Խաչատրյանն էր: Այնպես որ, այն խաղերում էլ ամեն ինչ հարթ չէր: Ինչ վերաբերում է հայ ձյուդոիստներին, չեմ հիշում, որ ինչ-որ միջադեպ եղած լինի: Հարցն այն է, թե որքանով դա կարժեզրկի խաղերը: Ընդհանրապես, յուրաքանչյուր մարզիկի բացակայությունը, որը կարող է անակնկալ մատուցել, չի բացառում, որ մենք ինչ-որ բան կկորցնենք»,-ասել է մեկնաբանը: Տվալտվաձեն հավելել է, որ սպորտի աշխարհն այսօր քաղաքականացված է. «Ասում ենք, որ սպորտը քաղաքականությունից դուրս է, բայց ցավոք, այդպես չէ»: 2018-ի մայիսին Եվրոպայի ձյուդոյի չեմպիոն դարձավ Ֆերդինանդ Կարապետյանը: Նա եզրափակչում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |