Գործադիրն ընդունել է ընտրակաշառքի մասին ՀՀԿ-ի առաջարկները. Արփինե Հովհաննիսյանը շնորհակալ է

Գործադիրն ընդունել է ընտրակաշառքի մասին ՀՀԿ-ի առաջարկները. Արփինե Հովհաննիսյանը շնորհակալ է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը միաձայն ընդունել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը: ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ նախագծի վերաբերյալ «Հանրապետական» խմբակցության պատգամավորիների առաջարկներն ու դիտողություններն ընդունելու համար:

«Ուզում եմ գոհունակությամբ փաստել, որ կառավարությունը շտկել է մտահոգության առիթ հանդիսացած բոլոր հարցերը: Փաստորեն, կառավարությունը դրսևորեց բարձր պրոֆեսիոնալիզմ և ադեկվատություն, և նախագիծը դարձավ իրավաբանորեն ճիշտ և գրագետ»,- ասել է Հովհաննիսյանը:

Նախագծով առաջարկվում էխստացնելընտրակեղծարարության պատասխանատվությունը: Վարչական դատավարության օրենսգրքում որոշ ընտրական իրավախախտումներ առաջարկում են դարձնել քրեորեն պատժելի՝ հաշվի առնելով դրանց ծանր հետևանքները:

Առաջարկվում է նաև որոշ պատիժներ խստացնել և դիտել ոչ թե միջին ծանրության, այլ ծանր հանցագործություններ և հակառակը՝ մի շարք արարքներ դիտել որպես վարչական զանցանքներ, իսկ որոշ արարքներ էլ ապաքրեականացնել՝ հաշվի առնելով, որ վտանգ չեն ներկայացնում, այլ ընդհակառակը խոչընդոտում են ընտրակեղծիքների բացահայտմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---