ԵԺԿ նախագահ. Հուսով եմ՝ ՀՀ վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը և օրենսդիր մարմնի անկախ լինելը![]() 8 սեպտեմբերի 2018 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլը, անդրադառնալով ներհայաստանյան իրավիճակին, հայտարարել է, որ քաղաքացիական դրսևորումները միշտ են լեգիտիմ, սակայն դրանք չպետք է փոխարինեն խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին: Այդ մասին նրա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Նա հուսյ է հայտնել, որ Հայաստանի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը և օրենսդիր մարմնի անկախ լինելը: «Չնայած Քաղաքական վեհաժոովում հիմնականում կենտրոնացած ենք եվրոպական ընտրությունների վրա, սակայն, պետք է նաև ուշադիր հետևենք Արևելյան հարևանության երկրներում տեղի ունեցող զարգացումներին»,- գրել է ոզեֆ Դոլը։ Նա նշել է, որ հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային քարտուղար Արմեն Աշոտյանի հետ, որը ներկայացրել է նոր կառավարության օրոք տիրող իրավիճակը: «Ես կշարունակեմ հետամուտ լինել իրավիճակին: Քաղաքացիական դրսևորումները միշտ են լեգիտիմ, սակայն դրանք չպետք է փոխարինեն կամ խոչընդոտեն խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին»,-նշել է ԵԺԿ նախագահը։ Ավելի վաղ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր հանդիպման մասին՝ նշելով, որ Դոլին ներկայացրել է Հայաստանում առկա մարտահրավերներն ու զարգացումները՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |