Պուտին. ՀՀ-ՌԴ հարաբերություններն աստիճանաբար զարգանում են բոլոր ուղղություններով

Պուտին. ՀՀ-ՌԴ հարաբերություններն աստիճանաբար զարգանում են բոլոր ուղղություններով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Կրեմլում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, Պուտինը նշել է, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններն աստիճանաբար զարգանում են բոլոր ուղղություններով։

Հանդիպման սկզբում երկու երկրի ղեկավարն ընդգծել են, որ հայ-ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի։

«ՀՀ-ՌԴ հարաբերությունները ներկայում զարգանում են բոլոր ուղղություններով, այդ զարգացումը վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ռազմատեխնիկական և անվտանգության ոլորտներին, ինչպես նաև տնտեսությանը»,- ասել է Պուտինը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես շեշտել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն առանձնահատուկ բնույթ։

«Ի հեճուկս որոշակի վատատեսության, որն առկա է թե հայաստանյան, և թե ռուսաստանյան մամուլում և սոցիալական ցանցերում, ես կարծում եմ, որ մեր հարբերությունները զարգանում են դինամիկ կերպով», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգացման հսկայական ներուժ ունեն։

ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում չկան անլուծելի հարցեր։

Սեպտեմբերի 8-ին մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատանքային այցը ՌԴ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---