Փաշինյան. ՀԿԵ-ում 60 մլն դոլարի չարաշահումներ են հայտնաբերվել

Փաշինյան. ՀԿԵ-ում 60 մլն դոլարի չարաշահումներ են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացվել է նաև «Հարավկովկասյան երկաթուղում», որը «Ռուսական երկաթուղու» 100%-ով դուստրն է, վերջերս իրականացված խուզարկությունների հարցը:

«Կոմերսանտին» տված հարցազրույցում Փաշինյանը ներկայացրել է իրավիճակը՝ նշելով, որ այդ հարցում վայելում է ՌԴ նախագահի լիակատար աջակցությունը: Նա հայտարարել է, որ խոսքը ոչ թե 19.000 դոլարի չարաշահումների, այլ60 մլն դոլարիմասին է:

«Ակնհայտ է, որ ՌԴ նախագահը ևս շահագրգռված է կոռուպցիայի դեմ պայքարում: Մենք գործակցելու ենք և այս ոլորտում, և այլ ոլորտներում, որպեսզի չարաշահումներ չլինեն ռուսական ընկերություններում, որոնք գործում են Հայաստանում: Մենք պայմանավորվել ենք, որ այն ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, օրինականությանը, ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես հակառուսական գործողություն»,-ասել է նա:

Նա հավելել է, որ քննություն է ընթանում: «Կարող եմ ասել, որ մենք այդ հարցում ՌԴ նախագահի հետ ոչ մի տարաձայնություն չունենք»:

Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակում։Առգրավվել են փաստաթղթեր, զննել են աշխատակիցների անձնական իրերը:

2008 թվականին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարմանը Երկաթուղային տրանսպորտային համակարգի փոխանցման մասին կոնցեսիոն պայմանագիր: Համաձայնագրի համաձայն, կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ առաջին քսան տարիների աշխատանքից հետո եւս 10 տարի երկարացման իրավունքով:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---