«Կինոշոկում» լավագույն դերասանուհի է ճանաչվել Նարինե Գրիգորյանը՝ «Եվա» ֆիլմում դերի համար

«Կինոշոկում» լավագույն դերասանուհի է ճանաչվել Նարինե Գրիգորյանը՝ «Եվա» ֆիլմում դերի համար

PanARMENIAN.Net - ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ» 27-րդ կինոփառատոնում «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նարինե Գրիգորյանը: Նա մրցանակին է արժանացել Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմում դերակատարման համար, հայտնում է Ինտերֆաքսը:

«Կինոշոկ» 27-րդ կինոփառատոնն անցկացվել է Անապայում սեպտեմբերի 2-9-ը։ Փառատոնի ծրագրերում ներկայացված էր 67 ֆիլմ:

«Եվա» հայ-իրանական համատեղ արտադրության խաղարկային ֆիլմը նկարահանել է իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադը: Այն դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալն ամենուր հետապնդում է նրան:

Ավելի վաղ, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն Ադրբեջանի պահանջով արգելել է Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը:

Փառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Վլադիմիր Տոլոկոննիկովը (հետմահու)։ Գլխավոր մրցանակը ստացել է Տաալայբեկ Կուլմենդեևի (Ղրղզստան) «Մունաբիյա» ֆիլմը, որը մրցանակ է ստացել նաև լավագույն սցենարի համար։ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ալեքսեյ Շեմեսը «Պապ» ֆիլմի համար։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---