Սիսիանի ԲԿ-ն չի լուծարվի

Սիսիանի ԲԿ-ն չի լուծարվի

PanARMENIAN.Net - Կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում ուժը կորցրած կճանաչվի 2018 թվականի ապրիլի 12-ի՝ ««Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» որոշումը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ բժշկական կենտրոնի լուծարման գործընթացը հանգեցրել էր տարածաշրջանի բնակչության և ընկերության աշխատողների դժգոհությանը:

«Նշված որոշման հիման վրա ընկերության լուծարման արդյունքում տարածաշրջանի բնակչության բժշկական օգնության և սպասարկման գործընթացը նախատեսվում էր իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկի կողմից, որի պարագայում, հաշվի առնելով առկա դժգոհությունները, նշված գործընթացի իրականացումը ՀՀ ՊՆ կայազորային հոսպիտալի կողմից նպատակահարմար չէ», - ասվում է հիմնավորման մեջ:

Նշվում է նաև, որ կառավարության այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դրանում նախատեսված որևէ գործողություն չի իրականացվել, որի արդյունքում ներկայացված որոշման նախագծի ընդունման դեպքում որևէ լրացուցիչ գործողությունների կատարման անհրաժեշտություն չէր առաջացնի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---