Զախարովա. ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական ճանապարհով![]() 14 սեպտեմբերի 2018 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կրկին բավականին սուր հնչեղություն է ստացել: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն այցելել է Ադրբեջան և Հայաստան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է հարցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ այնուհետև նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը վերլուծում է այն ամենն, ինչ ասվում է ղարաբաղյան հակամարտության մասին և հետևում է բոլոր այն հայտարարություններին, որոնք արվում են այդ թեմայով համապատասխան երկրներում: Նա հիշեցրել է, որ ՌԴ դիրքորոշումը ԼՂ կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ: «Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կշարունակի աջակցել միջնորդական գործողություններին, որոնք անհրաժեշտ են փոխզիջման հասնելու համար: Առաջ շարժվելու համար անհրաժեշտ մթնոլորտն, անկասկած, պետք է ձևավորեն համապատասխան կողմերը»,-ասել է Զախարովան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ընթացքում պատասխանելով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների մասին հարցին, հայտարարել է, որ բանակցության սեղանին երբեք չի եղել տարբերակ, որտեղ հստակ ձևակերպվեր ու երաշխավորվեր Արցախի կարգավիճակի հարցը: Ի պատասխան՝ Աշոտյանն արձագանքել է, որ ՄԽ եռանախագահների վերջին ներկայացրած փաստաթուղթը ներառում է Արցախի կարգավիճակի հարցը, ինչը նրանց հայտարարություններում է ներառված, և դա միակ փաստաթուղթն է, որ թողել են Փաշինյանին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |