Մերկել. ՌԴ-ն ապակայունացնում է իրավիճակը հետխորհրդային մի շարք երկրներում՝ այդ թվում ՀՀ-ում![]() 15 սեպտեմբերի 2018 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Լիտվայում տեղակայված գերմանացի զինվորականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակը հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հայտնել է գերմանական Deutsche Welle-ն։ «Գրեթե բոլոր հետխորհրդային պետությունները, որոնք ԵՄ ու ՆԱՏՕ անդամ չեն, առերեսվում են ՌԴ-ի հրահրած ներքին հակասություններին։ Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակն Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում ու Ադրբեջանում»,- ասել է նա՝ հավելելով, որ բոլոր այդ երկրները զբաղված են իրենց տարածքային ամբողջականության վերականգնմամբ, քանի որ «ՌԴ-ն կամ տարածքներ է անջատել այդ պետություններից, կամ այնտեղ կոնֆլիկտներ բորբոքել»։ Ավելի վաղ, Գերմանիայի Կանցլերը պաշտոնական այցով ժամանել էր Հարավային Կովկաս՝ Վրաստան, Հայաստան, այնուհետև Ադրբեջան։ ![]() ![]()
Ցուցարարները ակցիային են մասնակցել Հայաստանի դրոշով և պաստառներով
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |