ՔԿ. Yerevan Today-ում խուզարկությունը որևէ կապ չունի լրագրողական գործունեության հետ17 սեպտեմբերի 2018 - 14:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի օպերատիվ-քննչական խմբի կողմից Yerevan Today-ի խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ այն բացառապես ուղղված է ապահովելուՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելուն։ ՀՀ քննչական կոմիտե Վանեցյանի և Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակումմի քանի հասցեում խուզարկություններ է իրականացնում: Այդ թվում՝ իրավապահները խուզարկում են Yerevan Today լրատվական կայքի խմբագրության գրասենյակը: Կայքը հայտնի է, մասնավորապես, Մարտի 1-ի գործով մեղադրյալ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներն ակտիվորեն տարածելու շնորհիվ։ Ինքը՝ Քոչարյանը, օրերս հարցազրույց էր տվել կայքին, որտեղ քննադատել էր գործող իշխանություններին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |