Անապա-Երևան ուղիղ ավիաչվերթ կբացվի19 սեպտեմբերի 2018 - 15:48 AMT PanARMENIAN.Net - «Ուրալյան ավիաընկերություններ» ռուսական ընկերությունը մի քանի ուղիղ չվերթ է գործարկում Անապայից դեպի ԱՊՀ երկրներ: Մասնավորապես թռիչքներ կիրականացվեն դեպի Հայաստան և Ղրղզստան: 2018-ի հոկտեմբերի 29-ից կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացվեն Անապայից Երևան, ինչպես նաև՝ Օշ: Թռիչքները նոր ուղղություններով կիրականացվեն Airbus-ով, գրում է «Կոմերսանտը»: Թռիչքներն իրականացվելու են առանց միջանկյալ վայրէջքների: Անապա-Երևան չվերթը կիրականացվի երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Թռիչքն Անապայից 14:40-ին: Ժամանումը Երևան նախատեսվում է 17:10-ին: Տոմսի արժեքը «Պրոմո» սակագնով կկազմի 3241 ռուբլի ( մոտ 23,000 դրամ), իսկ «Էկոնոմ» սակագնով՝ 5671 ռուբլուց (մոտ 40,400 դրամ) սկսած: Երևան-Անապա թռիչքը կիրականացվի երկուշաբթի և հինգշաբթի օրերին, թռիչքը՝ 18:00-ին, ժամանումը՝ 18:35-ին: Տոմսի արժեքը «Պրոմո» սակագնով կկազմի սկսած 4528 ռուբ. (մոտ 32,300 դրամ), իսկ «Էկոնոմ» սակագնով՝ 5671 ռուբլուց (մոտ 49,000 դրամ) սկսած: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Կուպման․ Եվրահանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը |