Քաղաքապետի թեկնածուները կբանավիճեն. Բոլորը՝ բացի Զոհրաբյանից և Գասպարյանից19 սեպտեմբերի 2018 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Հանրային հեռուստաընկերությունը «Խաղի կանոններ» դեբատային հեռուստածրագրին մասնակցելու նպատակով հրավիրել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 12քաղաքական ուժի ցուցակները գլխավորող բոլոր թեկնածուներին, որոնցից համաձայնվել են մասնակցել 10-ը, հայտնում է հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջը: Մասնակիցներն են՝ Արտակ Ավետյանը (Ռեֆորմիստների կուսակցություն), Րաֆֆի Հովհաննիսյանը («Ժառանգություն» կուսակցություն), Միքայել Մանուկյանը (ՀՅԴ), Արտակ Զեյնալյանը («Լույս» դաշինք), Անահիտ Թարխանյանը («Երևանի հանրություն» դաշինք), Գևորգ Հովսեփյանը («Հայք»), Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի» կուսակցություն), Հայկ Մարությանը («Իմ քայլը» դաշինք), Մհեր Շահգելդյանը («Օրինաց երկիր»), Արարատ Զուրաբյանը («Երևանցիներ» դաշինք): «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Մանուել Գասպարյանը չի կարողանա մասնակցել դեբատներին «անձնական հարգելի պատճառով»: Հեռուստաընկերությունը չի նշում, թե ինչու բանավեճին մասնակցելու համաձայնություն հայտնած ուժերի մեջ չկա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և դրա ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի անունը: Թողարկումը կհեռարձակվի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22։25-ին: Ավելի վաղ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Հայկ Մարությանին, մեղադրել էր նրան վարչապետի անվան տակ թաքնվելու մեջ ու հրավիրել բանավեճի՝ «առանց Նիկոլի»: Նա հայտարարել էր նաև, որ պատրաստ է միմիայն Մարությանի հետ բանավեճի, այլ ֆորմատ չի դիտարկում։ Հայկ Մարությանն, իր հերթին, հայտարարել էր, որ պատրաստ է միայն բոլոր թեկնածուների հետ բանավեճի։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |